Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հայտարարություն է տարածել Թուրքիայի լրագրողների մասին, ովքեր օրեր առաջ տեղի ունեցած հեղաշրջման փորձի ընթացքում ճնշումների, հարձակումների են ենթարկվել, սպանվել:
Ըստ «Ակօս»-ի՝ կազմակերպությունը նշել է, որ թուրքական իշխանության ներկայացուցիչները պետք է գիտակցեն մեդիայի ժողովրդավարական դիրքորոշման փաստը և վերջ տան քննադատող լրագրողներին որպես ազգի դատաճան տեսնելուն:
‹‹Լրագրողներ առանց սահմանների›› կազմակերպությունը հիշեցրել է, թե ինչպես են թուրքական TRT հեռուստաալիքի հաղորդավարուհուն ստիպել զինվորական հեղաշրջման մասին հայտարարությունն ընթերցել ուղիղ եթերում, ինչպես են գրավել ‹‹Դողան›› մեդիա կենտրոնը, CNN Türk, Kanal D հեռուստաալիքները:
Կամզակերպությունը հիշեցրել է, որ սոցցանցերը քննադատող Թուրքիայի նախագահ Էրդողանը և իշխանության ներկայացուցիչները հեղաշրջման կազմակերպիչների դեմ դուրս գալու կոչերը ստիպված էին սոցցանցերով անել:
Հայտարարության մեջ նշվում է, որ ‹‹Յենի շաֆաք››-ի ֆոտոլրագրողի վրա կրակել են հեղաշրջման փորձ իրականացնող զինվորականները, միչդեռ ‹‹Հյուրիյեթ››-ից Սելչուկ Շամիլօղլուի և CNN Türk-ի Անկարայի լրագրողի վրա հարձակվել են փողոց դուրս եկած կառավարամետ քաղաքացիները:
Անդրադարձ է կատարվել նաև Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հայտարարությանը, ով ներողություն խնդրելով քաղաքացիների պահվածքի համար՝ նշել էր, որ նրանք լրագրողների վրա հարձակվել են սթրեսի և զգացմունքայնության պատճառով: