կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-01 22:30
Աշխարհ

Կրեմլը չի բացառում Հունգարիայի միանալը Nord Stream եւ «Թուրքական հոսք» գազատարերին

Կրեմլը չի բացառում Հունգարիայի միանալը Nord Stream եւ «Թուրքական հոսք» գազատարերին

Կրեմլում չեն բացառում Հունգարիայի միանալը Nord Stream եւ «Թուրքական հոսք» գազատարերին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Չի բացառվում, որ ապագայում հունգարացի մեր գործընկերները կարող են միանալ «Հյուսիսային հոսք» եւ «Թուրքական հոսք» գազատարերի միջոցով էներգակիրների մատակարարման՝ «Գազպրոմ»–ի կողմից մշակվող նոր ուղիներին», – Ուշակովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ Նովոստի–ն։

Ռուսաստանի նախագահի օգնականը նաեւ նշել է, որ Հունգարիան ակտիվորեն մասնակցում է Ռուսաստանի տարածքում, մասնավորապես՝ Արեւմտյան Սիբիրում ածխաջրածնային պաշարների արդյունահանմանը։

Չորեքշաբթի Ռուսաստանի Դաշնային Ժողովի Դաշնության Խորհուրդը վավերացրել է «Թուրքական հոսքի» շուրջ համաձայնագիրը, որը գործելու է 30 տարի՝ հետագա երկարացման իրավունքով։ Դրանցի առաջ հայտնի էր դարձել, որ «Թուրքական հոսքի» շինարարության վրա «Գազպրոմ»–ը 2017թվականին նախատեսում է ծախսել շուրջ 42 միլիարդ ռուբլի։