|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
«Գազպրոմ»-ը չի շտապում կատարել «Հարավային հոսք» նախագծի դադարեցման մասին որոշումը: Գազատարի նախագծի հետ կապված` «Գազպրոմ»-ը պաշտոնապես դադարեցրել է աշխատանքը միայն իտալական Saipem ընկերության հետ. տեղեկացնում է «Ведомости»-ն:
«Դեռևս կարող ենք հաստատել միայն Castoro Sei նավի աշխատանքի դադարեցումը»,- նշել է South Stream Transport B.V կոնսորցիումի ներկայացուցիչը:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 1-ին Անկարայում հայտարարել էր, որ Ռուսաստանը ԵՄ-ի ոչ կառուցողական դիրքորոշման պայմաններում այլևս չի կարող շարունակել «Հարավային հոսք»-ի իրագործումը: Սակայն, ըստ Ведомости-ի` ՌԴ Էներգետիկայի նախարարությանը մոտ կանգնած աղբյուրների, նախագծի անդամ երկրների հետ միջազգային համաձայնագրերը չեղյալ համարելու հրահանգ չի տրվել: