Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ով կանգնի Նիկոլի կողքին՝ ներծծվելու է նրանով, դառնալու է Նիկոլ իր բոլոր հետեւանքներով՝ ըստ Yerkir.am-ի ասաց «Ճշմարտություն սերունդների համար» նախաձեռնության համակարգող Գեղամ Նազարյանը Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ:
«Այսօր պատմական օր է, մեր հաղթանակի սկզբի օրն է: Թուրքիայի ԱԳ նախարարն իր զորակցություն է հայտնում Նիկոլ Փաշինյանին: Մեր ԱԳՆ-ն ժամանակ ունի հանդես գալու հայտարարությամբ: Ժամանակ ունեն նրանք, որոնք գնացել են Հանրապետության հրապարակ, որ այդ ողորմելու հավաքին մասնակցեն: Դուք մարդ եք, շրջվեք եւ եկեք այստեղ: Մենք հզոր Հայաստան ենք ունենալու, մեր տղերքը հենց այնպես չեն զոհվել»,-ասաց նա:
Գեղամ Նազարյանը, երբ առավոտյան կարդացել է ԶՈՒ գլխավոր շտաբի հայտարարությունը, առաջինը որ մտածել է՝ այն էր, որ սա մեր լույս տղաների պահանջն է։
«Սա մեր լույս տղերքի կոչն է: Ինչ-որ մեկը մեր ժողովրդին ուզում է տանել փորձության, սիրտը նոր «Մարտի 1» է ուզո՞ւմ: Դրանից խուսափելու մի տարբերակ կա, մենք բոլորս այսօր պետք է լինենք այստեղ եւ այնքան մնանք, որ այդ տղան հասկանա, որ ինքը Հայաստանում մի անելիք ունի՝ գնա եւ նստի այն խցում, որն իր համար նախատեսված է»,-ասաց Գեղամ Նազարյանը:
Նրա համոզմամբ՝ արդեն հաղթել ենք, մնում է ամրագրենք այդ հաղթանակը:
Մանրամասն՝ տեսանյութում․