Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքումբ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը խոսելով ՀՅԴ ՀԵՄ-ի վերջին օրվա ակցիաների մասին դաշնակցականների անդաստիարակ պահվածքը պատիվ չի բերում մեր հին կուսակցությանը:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ Արայիկ Հարությունյանի վերջին երկու օրերի հայտարարությունները ո՛չ նախարարի, ո՛չ համալսարանի նախկին դասախոսի մակարդակից շատ ավելի ցածր են.«Նույնիսկ տարրական մարդկային, սովորական մարդ արարածի պահելաձևից շատ ավելի ցածր է, ողբալի է, որ նման կրթության նախարար ունենք: Արայիկ Հարությունյանը պետք է հասկանա, որ այդ անդաստիարակ ձևակերպումով, խոսում է իր համակարգի հազարավոր ուսանողների մասին»: Մանուկյանի խոսքով՝ իր դասավանդած արաբերեն լեզուն Արայիկ Հարությունյանն այդպես էլ չսովորեց.«Այդպես էլ չսովորեց նաև դաշնակցության կառույցը ու անցյալը: Ժամանակին լևոնտերպետրոսյանական դրսի ու ներսի դաշնակցության բաժանելու այդ արատավոր երևույթը, որ Արայիկ Հարությունյանը փորձում է կիրառել, ուղղակի ողբալի է: Նա պետք է հասկանա ԿԳՄՍ նախարարը վաղը էլի գնալու է սփյուռք, ինչպե՞ս է նայելու նրանց աչքերին: Դաշնակցությունը մեկն է լինելու Երուսաղեմում, թե մեկ այլ երկրում: Հարությունյանը չի հասկացել, որ Սփյուռքում դաշնակցությունը, եթե իրեն բարյացակամ դիմավորել է, ապա դա իրեն չեն դիմավորել, այլ դիմավորել են ՀՀ ներկայացուցչին»:
Արայիկ Հարությունյանն իր խոսքում նշել էր, որ նախորդ տարվա իրադարձություններից հետո դաշնակցականներն այլ կեցվածք պետք է դրսևորեին.« Նախ հասկանային, թե ինչու մերժվեցին հասարակության կողմից և երկրորդը՝ փոխեին անձերին, որովհետև նրանք տապալում են դաշնակցությանը»:
Գեղամ Մանուկյանն էլ նշեց, որ Արայիկ Հարությունյանը լավ կլինի հաշվի, թե «Իմ քայլ»-ում քանիսն են ամենավերջին բառերով արտահայտվում իր նախաձեռնությունների մասին.«Թող դադարի ուրիշներին դաս տալուց: Թող նստի հայելու առաջ ու մտածի՝ ինչ մեծագույն վատություններ է գործում նախարարությունում»: