կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-25 10:19
Արցախ

Եթե ՀՀ իշխանությունները համաձայնություն տային՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ. WarGonzo

Եթե ՀՀ իշխանությունները համաձայնություն տային՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմը կարող էր այլ ելք ունենալ. WarGonzo

Ալիևի ռեսուրսները սպառվել էին: Դրանք անվերջ չէին. 40 օր անընդմեջ առաջխաղացումը շատ ծախսատար է: Ամեն առումով: Դա է պատճառը, որ պատերազմի վերջին մի քանի օրերին, ռազմաճակատի այլ հատվածներում (օրինակ՝ Մարտունու մոտ), Ադրբեջանի զինված ուժերը սկսել էին նահանջել: Բաքվի բոլոր ուժերը նետվել էին Շուշիի մատույցներ, և եթե դրանք ոչնչացվեին այնտեղ, Ալիևը լուրջ խնդիրներ կունենար: Շատ լուրջ. բայց դա տեղի չունեցավ։ Այս մասին գրում է ռուսական WarGonzo նախագիծը։

««Իսկանդեր»-ի և Շուշիի վերաբերյալ: Քանի որ Wargonzo նախագիծը այդ ժամանակ իրադարձությունների էպիկենտրոնում էր, մեր դիտարկումները կարող են օգտակար լինել: Ծրագիրն իսկապես կար, և այն կոչվել էր «Դժոխքի ձոր»: Որքան գիտենք, այս ծրագրի հեղինակներից մեկը Արցախի Պաշտպանության բանակի ներկայիս ղեկավար Միքայել Արզումանյանն է: Որոշակի իմաստով գործում էին մարտավարություններ, որոնք կիրառվում էին հրամանատարի պաշտոնին նշանակվելուց հետո: Գրեթե Հադրութից մինչև Շուշի ձգվող «Դժոխքի ձորում» նրանք ներս էին թողնում թշնամու կենդանի ուժը, այնուհետև վերացնում այն հրետանիով և այլ մատչելի միջոցներով:

Wargonzo-ի թիմը դա տեսել է իր աչքով, տեսագրել և ցույց տվել բաժանորդներին: Այո, դա ռիսկային ծրագիր էր: Բայց եթե Երևանում ղեկավարությունը հնարավորություն տար այն հասցնելու մինչև վերջ, Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները կարող էին այլ լինել՝ արմատապես տարբեր:

Բայց Միքայել Արզումանյանն իր մոտ չուներ «Իսկանդեր» և չէր կարող տնօրինել դրանք իր հայեցողությամբ: Մենք հիմա ոչ մեկին չենք փորձում արդարացնել կամ մեղադրել, մենք խոսում ենք այնպես, ինչպես կա: Արցախի ՊԲ-ն այս կարգի սարքավորումներ չունի սպառազինության մեջ: Բայց մեծ հույսեր են կապվել վերը նկարագրված ծրագրի հետ, մենք հրամանատարների մոտ խուճապ չենք նկատել: Այո, դա հեշտ չէր, այո, առկա էր գործողությունների անհամապատասխանություն, բայց համոզմունք կար, որ առկա իրավիճակից դուրս գալու ելք կա: Բացի այդ՝ երկինքը ինչ-որ կերպ փակվել էր, և անօդաչու թռչող սարքերը մղձավանջի մեջ չէին գցում Արցախն այնքան ինտենսիվ, որքան պատերազմի սկզբում:

Ալիևի ռեսուրսները սպառվել էին: Դրանք անվերջ չէին. 40 օր անընդմեջ առաջխաղացումը շատ ծախսատար է: Ամեն առումով: Դա է պատճառը, որ պատերազմի վերջին մի քանի օրերին, ռազմաճակատի այլ հատվածներում (օրինակ՝ Մարտունու մոտ), Ադրբեջանի զինված ուժերը սկսել էին նահանջել: Բաքվի բոլոր ուժերը նետվել էին Շուշիի մատույցներ, և եթե դրանք ոչնչացվեին այնտեղ, Ալիևը լուրջ խնդիրներ կունենար: Շատ լուրջ. բայց դա տեղի չունեցավ։ 

Հայ ժողովուրդը լիովին իրավունք ունի իմանալու՝ ինչու: Ինչ-որ մեկը պետք է դուրս գա և անկեղծորեն խոսի այդ մասին»,- նշում է WarGonzo-ն։