|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ավստրալիայի երկրորդ նահանգը՝ երկու պալատների մակարդակով, ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը: Ավստրալիայի Հարավային Ավստրալիա նահանգի Օրենսդիր խորհուրդը, որը խորհրդարանի վերին պալատն է, ճանաչել է Արցախի անկախության իրավունքը: Այս մասին հայտնել է ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Ավելի վաղ Ստորին պալատը՝ Ժողովների պալատը, նույնպես ճանաչել էր Արցախի անկախության իրավունքը: Հարավային Ավստրալիան կոչ է արել Ավստրալիայի դաշնային իշխանություններին՝ ճանաչել Արցախը:
Նման օրինագիծ արդեն ընդունվել է Ավստրալիայի ամենամեծ՝ Նոր Հարավային Ուելս նահանգում, որի նահանգապետն է հայ Գլեդիս Բերեջիկլյանը: