|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը վերահաստատել են իրենց անփոփոխ հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը:
«Նրանք վերահաստատել են իրենց անփոփոխ հավատարմությունը Սիրիայի Արաբական Հանրապետության ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, նաև՝ շեշտել, որ այդ սկզբունքները ենթակա են համընդհանուր պահպանման ու հարգանքի»,– ասվում է երեք երկրների համատեղ հայտարարության մեջ, որը հաջորդել է Սիրիայի վերաբերյալ Աստանայի ձևաչափով 15-րդ միջազգային հանդիպումներին. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը նաև պայմանավորվել են շարունակել համագործակցությունը Սիրիայում ԻՊ-ի և «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումների ահաբեկիչներին վերջնականապես վերացնելու գործում:
Մոսկվան, Անկարան և Թեհրանը դատապարտում են սիրիական նավթի վաճառքից ստացված եկամուտների ապօրինի բռնագրավումն ու փոխանցումը: «Կողմերը վերահաստատել են Սիրիայի Արաբական Հանրապետությանը պատկանող նավթի եկամուտների ապօրինի բռնագրավման և փոխանցման անընդունելիությունը», - ասվում է փաստաթղթում:
Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան և Իրանը դեմ են արտահայտվել Սիրիայի սահմանադրական հանձնաժողովի աշխատանքներին օտարերկրյա միջամտությանը։