|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Իրանը, Թուրքիան և Ռուսաստանը հանդես են գալիս Սոչիում Սիրիայի ազգային երկխոսության կոնգրես գումարելու օգտին. տեղեկացնում է РИА Новости-ն: Այդ մասին հայտնել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
Նա նշել է, որ երեք երկրները հույս ունեն, որ այդ կոնգրեսը նոր քայլ կլինի Սիրիայում խաղաղության և կայունության հասնելու գործում, ինչպես նաև կօգնի Սիրիայում սահմանադրության հիման վրա ազատ ընտրությունների անցկացմանը:
Նշենք, որ երեկ Սոչիում կայացել է ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: