|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ռուսաստանը թույլ չի տա արտաքին միջամտություն խորհրդարանական ընտրություններին և երկրի ինքնիշխանության վրա հարձակումներ. չորեքշաբթի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք պարտավոր ենք պաշտպանել ժողովրդի այս ընտրությունը արտաքին միջամտության ցանկացած փորձից: Մենք չենք կարող թույլ տալ և թույլ չենք տա որևէ հարված Ռուսաստանի ինքնիշխանությանը, մեր ժողովրդի՝ իրենց երկրի տերը լինելու իրավունքին»,- ասել է նա:
Պուտինը նշել է, որ բոլոր խորհրդարանական խմբակցությունները ցուցաբերում են ընդհանուր մոտեցումներ այս հարցում: Նախագահը ակնկալում է, որ նրանք կշարունակեն ամուր և վստահ պետական դիրքորոշում ունենալ: «Կարծում եմ, որ նման հայրենասիրական համախմբումը անհրաժեշտ է հատկապես այն առաջատար կուսակցությունների համար, որոնք ունեն իրենց սեփական ավանդույթները, գաղափարախոսությունն ու իրական ազդեցությունը հասարակության վրա»,- նշել է Պուտինը՝ կոչ անելով անընդհատ պահպանել այդ հեղինակությունը՝ աշխատելով ոչ միայն կողմնակիցների, այլ նաև հակառակորդների, քաղաքականապես չեզոք մարդկանց հետ: