|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
ԱՄՆ 6-րդ նավատորմի «Դոնալդ Քուք» էսկադրային ականակիրը մտել է Վրաստանի ջրային տարածք՝ Սև ծովում: Այս մասին տեղեկատվությունը տարածել է Վրաստանի ՆԳՆ-ն:
Հաղորդվում է, որ ռազմանավին Բաթումի նավահանգստում դիմավորել է Վրաստանի ՆԳՆ սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության վարչության կապիտան Ռամազ Պապիձեն: Նշվել է, որ ներկայության նպատակը Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև համագործակցության ամրապնդումն է:
«Դոնալդ Քուքը» զինված է ղեկավարվող հրթիռներով: Հաղորդվում է, որ փետրվարի 6-ին Վրաստանի առափնյա պահպանության ծառայության հետ համատեղ զորավարժությունների ավարտից հետո նավը դուրս կգա Վրաստանի տարածքային ջրերից: