|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
ԱՄՆ ՌԾՈՒ էսկադրային USS Porter ռազմանավը մտել է Բաթումի նավահանգիստ: Այս մասին հաղորդում են Վրաստանում ԱՄՆ դեսպանատնից:
«Մենք ուրախ ենք ողջունելու ամերիկյան Porter ը Սև ծովում և Բաթումիի գեղեցիկ նավահանգիստում, որտեղ այն մտնում է արդեն երրորդ անգամ», - ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
Այցի նպատակը ՆԱՏՕ-ի երկրների և գործընկերների կողմից սևծովյան տարածաշրջանում անվտանգության ապահովման և տարածաշրջանային կայունության ամրապնդման հնարավորությունների մշակումն է: Թե որքան ժամանակ նավը կմնա Վրաստանում, չի ճշտվում: