կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-25 16:19
Առանց Կատեգորիա

Ամերիկյան ռազմանավը կանվանակոչվի հայ ռազմական գործչի պատվին

Ամերիկյան ռազմանավը կանվանակոչվի հայ ռազմական գործչի պատվին

ԱՄՆ ռազմածովային ուժերի հրամանատարությունն իր նոր ռազմանավը կանվանակոչի հայկական ծագումով ամերիկացի հայտնի զինվորական  Փոլ Իգնատիուսի (Իգնատոսյան) պատվին: Այս մասին հայտնում է ԱՄՆ ՊՆ պաշտոնական կայքէջը:

Նշվում է ` նավի անվան պաշտոնական շնորհումը տեղի կունենան հուլիսի 27-ին Ֆորտ Լոդերդեյլ նավահանգստում:

ԱՄՆ ռազմածովային ուժերի քարտուղար Ռիչարդ Սփենսերի պնդմամբ՝ նոր ռազմանավը կընդլայնի  օդային, ստորջրյա, վերջրյա, հակահրթիռային պաշտպանության և հարվածող ուժի հնարավորությունները:

Հավելվում է նաև, որ Փոլ Ռոբերտ Իգնատիուսը ծնվել է 1920 թվականին Գլենդելում, Արևմտյան Հայաստանից գաղթած Հովսեփ Իգնատոսյանի և Էլիզա Ժամկոչյանի ընտանիքում: 1944 թվականին ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի կազմում մասնակցել է Ֆիլիպինյան օպերացիային, այնուհետ կռվել է ճապոնացիների դեմ, իսկ Կորեական պատերազմի ժամանակ զբաղվել է ռազմավարական ծրագրերի կազմման աշխատանքներով: 1961 թվականին նա նշանակվել է ԱՄՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնում: Մի քանի տարի անց դարձել է ԱՄՆ-ի ռազմածովանին ուժերի նախարար ու այդ պաշտոնում աշխատել մինչև 1969 թվականը:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա որպես կամավոր զորագրվել է բանակ: 1964-ից մինչև  1967 թվականը Իգնաթիոսյանը զբաղեցրել է պաշտպանության քարտուղարի նյութատեխնիկական ապահովման և սարքավորումների հարցերով  տեղակալի պաշտոնը: