|
Փոխարժեքներ
07 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 445.99 |
| RUB | ⚊ | ₽ 4.7198 |
| GBP | ⚊ | £ 513.64 |
| GEL | ⚊ | ₾ 141.6 |
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը, ի պատասխան ԵՄ-ի` Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների կիրառման որոշման, հայտարարել է, որ Միջերկրական ծով է ուղարկում արդեն 4-րդ` «Օրուչ Ռեիս»` սեյսմիկ հետազոտություններ իրականացնող նավը. հաղորդում է diken.com.tr կայքը:
Երեկ ԵՄ արտաքին հարաբերությունների խորհուրդը հայտարարել էր Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին, ինչին Թուրքիայի ԱԳՆ-ն պատասխանել էր, որ դա որևէ կերպ չի ազդի Թուրքիայի կողմից Կիպրոսի ջրերում գործողությունների շարունակման վրա:
Նշենք, որ Կիպրոսին պատկանող հատուկ տնտեսական գոտում բնական գազի որոնողական աշխատանքների համար Թուրքիան այնտեղ էր ուղարկել «Բարբարոս Հայրեդդին Փաշա»` սեյսմիկ հետազոտություններ իրականացնող նավը, այնուհետև` «Ֆաթիհ» և «Յավու» հորատող նավերը: