|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.38 |
| EUR | ⚊ | € 437.55 |
| RUB | ⚊ | ₽ 4.9558 |
| GBP | ⚊ | £ 503.38 |
| GEL | ⚊ | ₾ 138.46 |
Արցախում 2020 թվականի ընթացքում հայտնաբերվել է քաղցկեղի 260 նոր դեպք՝ նախորդ տարվա 345 դեպքի փոխարեն: Այս մասին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից:
«Ամեն տարի աշխարհում 9,6 մլն մարդ մահանում է քաղցկեղից։ Դեպքերի 1/3-ը հնարավոր է կանխարգելել, մի մասն էլ բուժել՝ վաղ փուլերում ախտորոշման և բուժման ճիշտ կազմակերպման շնորհիվ։ Քաղցկեղի վաղ հայտնաբերման և ժամանակին բուժման շնորհիվ հնարավոր է ստանալ կայուն բուժական արդյունք։ Բուժումը պետք է լինի համակցված, կիրառվում են վիրաբուժական, ճառագայթային և դեղորայքային բուժման տարբեր եղանակների զանազան զուգորդումներ։ Հիվանդության ելքը պայմանավորված է քաղցկեղի կլինիկական և հյուսվածքաբանական տեսակներով, քաղցկեղային բջիջների տարբերակման աստիճանով, ինչպես նաև ուռուցքի տեղակայումով։ Հիվանդության ելքի վրա մեծ ազդեցություն ունի հիվանդ օրգանիզմի իմունաբանական վիճակը։ Քաղցկեղի դեմ պայքարել հնարավոր կլինի միայն մարդկանց իրազեկման և կրթելու միջոցով»,- նշել են Արցախի առողջապահության նախարարությունից: