Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանում քաղցկեղով հիվանդացության և մահացության դեպքերն ավելացել են: Տղաների շրջանում ակնհայտ է թոքի քաղցկեղի տարածվածությունը, երկրորդ տեղում` շագանակագեղձի քաղցկեղն է, իսկ կանանց շրջանում` կրծքագեղձի քաղցկեղն է ամենատարածվածը: Խնդիրն այն է, որ դեպքերի 50 տոկոսը հայտնաբերվում է 3-4-րդ փուլում, իսկ դա այն փուլն է, երբ բուժման արդյունավետությունը 9-11 տոկոս է կազմում: Ուշագրավ է այն հանգամանքը, որ կանայք ավելի զգոն են և ավելի հաճախ են դիմում մամոգրաֆիկ հետազոտման:
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՀՀ ԱՆ ԾԻԳ-ի հիվանդանոցային համակարգի արդյունավետության և որակի բարելավման բաղադրիչի համակարգող Դավիթ Մելիք-Նուբարյանը նշեց, որ իրենց աշխատանքը երկու ուղղությամբ է ընթանում` կանխարգելում և ենթակառուցվածքների ստեղծում.«Ծխելը, քրոնիկական չբուժված հիվանդությունը և գիրությունը` Հայաստանում քաղցկեղով հիվանդացության հիմնական պատճառներն են: Ծխելն արգելելու համար ամենաարդյունավետ միջոցը ծխախոտի գինը թանկացնելն է, իսկ գիրության դեմ կարելի է պայքարել` ուղղակի ավելի շատ շարժվելով: Քաղցկեղի համար նկան մի շարք դեղամիջոցներ: Երբեմն մարդիկ նախընտրում են գնալ արտերկիր` տեղում ստանալով ինչ-որ դեղամիջոց, որը «տարածված» է: Ուզում եմ ասել, որ լավն ու թանկը ընդհանրապես նույնը չեն` Հայաստանում կան լավ դեղամիջոցներ»:
Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մեծահասակների արյունաբանական կլինիկական բաժանմունքի ղեկավար և ոսկրածուծի փոխպատվաստման թիմի ղեկավար Կարեն Մելիքսեթյանը նշեց, որ իրենց կենտրոնը նոր տեխնիկա է ձեռք բերել, ինչպես նաև 2 նոր բաժանմունք է բացվել` ցողունային բջիջների լաբորատորիան և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքը: «Փետրվարի կեսերին 4 հիվանդի արդեն փոխպատվաստում կանենք: Ոսկրածուծի փոխպատվաստման կարիք ունեցող հիվանդներ միշտ եղել են, և մենք բացել են այս կենտրոնը, որպեսզի մարդիկ չգնան այլ երկիր` բուժում ստանալու համար: Արյուբանական ծառայության սպասարկման տարիքային սահմանափակում չկա, միայն 60-ն անց հիվանդների փոխպատվաստման դեպքում կա սահմանափակում, քանի որ այդ տարիքում մարդիկ ունենում են փոխկապակցված հիվանդություններ, ինչը փոխպատվաստման դեպքում մի շարք բարդությւոնների է հանգեցնում»,-ասաց Մելիքսեթյանը: