| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Իտալիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թվի ռեկորդային ցածր աճ. մասնավորապես, մեկ օրում ի հայտ է բերվել 744 դեպք։ Այս մասին հայտնում է ANSA-ն՝ Քաղպաշտպանության ծառայության տվյալներին հղումով. հայտնում է Yerkir.am-ը։
Նշվում է՝ երկրում վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 219 814-ի.նման ցուցանիշով երկիրը հայտնվել է 5-րդ հորիզոնակում։
Մարտի երկրորդ կեսին վրա հասած ամենամեծ շրջանում վարակման դեպքերի օրական աճը գերազանցել է 6000-ը։
Երկու ամսում առաջին անգամ COVID-19-ով ծանր հիվանդների թիվն ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում նվազել է 1000-ից՝ 999։ Ցուցանիշը սկսել է նվազել ապրիլի սկզբից։
Մեկ օրում մահացել է 179 մարդ, ընդհանուր առմամբ՝ 30 739։ Մեկ օրում ապաքինվել է 1401 մարդ, ընդհանուր՝ 106 587։