կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-02-04 08:38
Քաղաքական

«Բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը կարևոր պաշտոնի կնշանակվի. ArmLur.am

«Բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը կարևոր պաշտոնի կնշանակվի. ArmLur.am

Երևանի ավագանին փետրվարի 9-ին կգումարի այս տարվա առաջին նիստը։ ArmLur.am-ը հայտնում է, որ օրակարգում ընդգրկվել է Երևանի ավագանու քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։

Փաստորեն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջարկելու է խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի թեկնածությունը։ Այո, այո, նույն ինքը՝ «բոլորի ականջները հատ-հատ ծամող» Նուարդ Վարդանյանը:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանը դեռեւս 2019 թվականին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել, որտեղ սպառնացել էր «հատ–հատ ծամել բոլորի ականջները»։

Բայց սա դեռ ամենը չէ. «ականջ ծամող» երիտասարդին մտադիր են նշանակել այնպիսի կարեւոր ոլորտի պատասխանատու, ինչպիսին քաղաքաշինության ու հողօգտագործման հանձնաժողովն է: Մասնագիտությամբ մանկաբարձ-գինեկոլոգը, որն ուսումնասիրել է նաեւ իտալական մշակույթը, (համենայնդեպս այդպես նշված է իր կենսագրության մեջ) պետք է կարեւոր դերակատարում ունենա մայրաքաղաքի քաղաքաշինական հարցերում: Ամեն դեպքում, նկատենք, որ Վարդանյանը այս ընթացքում երբեւէ աչքի չի ընկել Երեւանի խնդիրների լուծմամբ: Ի դեպ, հավելենք, որ Նուարդ Վարդանյանի քույրը ՝ Ծովինար Վարդանյանը, ԱԺ «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր է: