կարևոր
3061 դիտում, 2 տարի առաջ - 2022-09-22 16:00
Հասարակություն

Ավինյանը վաղը պաշտոնի կնշանակվի

Ավինյանը վաղը պաշտոնի կնշանակվի

Երևանի ավագանու վաղվա նիստի օրակարգի առաջին հարցը Տիգրան Ավինյանին քաղաքապետի տեղակալ նշանակելու մասին է։

««Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` քաղաքապետի տեղակալներին քաղաքապետի ներկայացմամբ նշանակում է ավագանին:

Ելնելով վերոգրյալից` Երևան քաղաքի ավագանուն առաջարկվում է Երևանի քաղաքապետի տեղակալ նշանակել Տիգրան Ավինյանին»,-ասված է որոշման նախագծում։

Հիշեցնենք, որ Ավինյանը քաղաքապետի պաշտոնում իր՝ ՔՊ թեկնածու լինելու մասին հայտարարեց Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունից հետո դեպքի վայրում։ Նրա նշանակումն անցած շաբաթ հետաձգվեց Հայաստանի տարածքում թշնամու կողմից սկսած պատերազմի հետևանքով։