|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արդեն երկու օր է, ինչ լրատվական դաշտը ողողված է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Նուարդ Վարդանյանի՝ «Անհրաժեշտության դեպքում հատ-հատ բոլորիդ ականջները կծամեմ» հայտարարության քննարկումով: Այս ագրեսիվ պատրաստակամությունը դատապարտեցին քաղաքական ու ոչ քաղաքական կերպարները:
Եւ երեկ այս առիթով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանի հետ, ով Երեւանի ավագանու անդամ Նուարդ Վարդանյանի ավագ քույրն է: Ծովինար Վարդանյանն, ահա, այսպիսի մեկնաբանություն տվեց. «Ոչ միայն տեղյակ եմ այդ հայտարարության մասին, նաեւ շատ վախեցած եմ: Ես երեւի կասկայով շփվեմ քրոջս հետ»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։