Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից ոմանք, փաստորեն, կես դրույքով կամ ամբողջությամբ լծված են վարչապետին փաստաբանական ծառայություններ մատուցելու գործին։ Լրագրողների այն հարցերը, որոնք վարչապետի ականջին հաճո չեն, ալեկոծում են նաեւ «Իմ քայլը» խմբակցության որոշ պատգամավորների միտքն ու հոգին։
Հիշյալ շարքի կարկառուն ներկայացուցիչներից Նիկոլայ Բաղդասարյանն այսօր հրաժարվում էր պատասխանել մեր հարցերին միայն այն բանի համար, որ հետեւողական ենք եղել վարչապետի պայմանին եւ Շուշիի մասին հարցը գրավոր ներկայացրել ենք կառավարություն։ Նիկոլայ Բաղդասարյանին դուր չէր եկել պաստառով ներկայացնելու ձեւաչափը։ Նա Yerkir.am-ի լրագրողին այս «հիմքով» «քաղաքական գործիչ» հռչակեց եւ հրաժարվեց պատասխանել նրա հարցերին։ Փաստորեն, ըստ Նիկոլայ Բաղդասարյանի, լրագրողից քաղաքական գործիչ դառնալու համար փոքր, շատ փոքր մի բան է պետք՝ ընդամենը վարչապետին հարց տալ պաստառի միջոցով։
Եվ ուրեմն՝ կարող ենք ենթադրել, որ «Իմ քայլը» խմբակցության լրագրող պատգամավորները կամ հենց ինքը՝ վարչապետ Փաշինյանը, քաղաքական գործիչ են դարձել նիկոլայբաղդասարյանական տրամաբանությամբ։
Լիանա Սարգսյան