Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն անդրադարձավ նաև «Արարատցեմենտ»-ի խնդրին: Ասաց, որ գործարանի աշխատողներից շատերն են ցանկացել խորհրդարան գալ, իրենց բողոքը հայտնել, բայց ինքը չի թողել: Ըստ Ծառուկյանի` աշխատակիցներն իրեն տարբեր բաներ են խնդրել փոխանցել:
«Հիմա թող Բաբկեն Թունյանը գործարանի աշխատակիցներին բացատրի։ Ասում են՝ օրենքը սենց ա, մենք էլ ասում են՝ ցեմենտ չենք արտադրում, այլ կլինկեր ենք արտադրում, օրենքին հակառակ որևէ բան չենք անում»,- ասաց նա։
Հարցին` արդյո՞ք ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հանդիպել է իր հետ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց. «Ինքն իմ հետ չի կարա գա երկխոսության, թող գնա գործարան, ամբողջ աշխատակիցներն իրան սպասում են: Թող գնար, բարի լիներ, մինչև էդ որոշում կայացնելը գործարանի պատասխանատուների, ղեկավարների հետ խոսեր` մասնագիտորեն, որ էդ Թունյանը հասկանար՝ կլինկերն ինչ ա, ցեմենտն ինչ ա։ Նոր էդ ժամանակ խնդիրը կկարգավորվեր»:
Ըստ նրա` «Արարատցեմենտ» գործարանը, 3 ամիս աշխատելով, 1 մլն 200 տոննա արտադրանք կարող է տալ: «Հետևաբար՝ պետք է կարողանանք մեր տեղական արտադրանքին աջակցել, մեր աշխատողներին հնարավորություն տանք: Մեր աշխատողները լացում էին՝ վարկերի տակ են»,- նշեց Գագիկ Ծառուկյանը: