կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-05 11:27
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վկայի և տուժողի հարցաքննությունը՝ տեսակապի միջոցով․ Նիկոլայ Բաղդասարյանն առաջին ընթերցման ներկայացրեց օրինագիծը

Վկայի և տուժողի հարցաքննությունը իրականացվի տեսակապի միջոցով՝ այն դեպքում, երբ վկան և տուժողը առողջական կամ տարիքի պատճառով չեն կարող ներակայանալ կամ գտնվում են այլ վայրում, քան քննիչը․ Yerkir.am-ի տեղեկացմամբ ԱԺ-ում այսպիսի իրավակարգավորում առաջին ընթերցման ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը՝ Քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծով։

Նա ասաց, որ այս նախաձեռնությունը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է ընդամենը համակարգիչ, տեսախցիկ և համապատասխան ծրագիր․ բոլոր քննիչները պետք է ունենան այդ ծրագիրը։ Պատգամավորի համոզմամբ՝ սա ֆինանսական լրացուցիչ խնդիր չի առաջացնի։

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տաոն Սիմոնյանը նկատեց, որ այս իրավակարգավորմամբ քայլ առաջ չենք կատարում, այլ ընդամեոնը վերականգնում ենք արդարությունը․ նա ողջունեց նախաձեռնությունն ասելով, որ այս նախագիծը պետք է շուտ ընդունվեր։

Քրեական դատավարության օրենսգրքի մեկ այլ փոփոխությամբ Նիկոլայ Բաղդասարյանն առաջարկեց, որ քննչական գործունեության կատարման ժամանակ հարցաքննության արձանագրումը կատարվի տեսաձայնագրման միջոցով։

Փոփոխությունը նախատեսում է, որ տեսագրությունը կատարվի 2 օրինակից , որոնք կցվեն քրգործի նյութերին, և երբ ծանոթացման փուլը գա, դրան կարողանան ծանոթանալ բոլոր այն անձինք, որոնք իրավունք ունեն ծանոթանալու։ Լինելու է նաև կրկնօրինակը հանելու հնարավորություն։

Նշենք, որ մինչ այս հարցի քննարկմանն անդրադառնալը Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրինագծերի փաթեթը․ ԲՀԿ-ն ձեռնպահ քվեարկեց, ԼՀԿ-ն՝ կողմ։

Ապա ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց Իրավաբանական անձնաց պետական գրանցման մասին օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը, որը սահմանում է հնարավորություն տալ լրատվամիջոցներին՝ պետական միասնական գրանցամատյանից տեղեկություններ ստանալ առանց վճարման։

Մանրամասն՝ տեսանյութում․