Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այն, ինչ տեղի է ունեցել, շատերի համար բանականության շրջանակից դուրս է, իսկ այն, ինչ հիմա կատարվում է, հաճախ տրամաբանություն չունի: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, Ազգային ժողովում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ստեղծված իրավիճակը երևի թե կարելի է դասել քաղաքագիտական դասագրքերում ներկայացվող անոմալիաների շարքը, երբ աղետալի պատերազմի ավարտից հետո անցել է գրեթե 3 ամիս, սակայն թե՛ կառավարությունը, թե՛ խորհրդարանը չեն կարողանում հանրությանն այս ծանրագույն իրավիճակից դուրս գալու համար որևէ հակաճգնաժամային ծրագիր ներկայացնել։ «Պետությունը շարունակում է խարխափել խոր ճգնաժամում, քաղաքական օրակարգն անորոշ է, իսկ ժամանակն աշխատում է ի վնաս մեր երկրի ու մեջ պետականության»,- նշեց պատգամավորը:
Ըստ Գոռ Գևորգյանի՝ հանրության համար կարևոր է հասկանալ, թե որն է այս խորհրդարանի խոսույթը, ինչ է անում հետպատերազմական խորհրդարանը. «Այս ամբիոնը միայն նախագծեր բերելու համար չէ, այս ամբիոնի ժողովրդի հետ խոսելու համար է»:
«Այն, ինչ տեղի է ունեցել ու այն, ինչ հիմա է ընթանում, սովորական ներքաղաքական ճգնաժամ չէ, խոցվել է այս երկրի ու ժողովրդի սիրտը: Մեր պետականության ներկան խեղվել է, ապագան՝ անորոշությունների մատնվել, հազարավոր նահատակներ ունենք: Հետոն ո՞րն է, ի՞նչ ենք անում ու ի՞նչ ենք անելու, գրեթե երեք ամիս անցել է, սակայն գնահատական չի տրվել: Ադրբեջանը հայատյաց լայնածավալ քարոզը տասնապատիկ ուժով շարունակում է, մեր գերիների հարցը շարունակում է անորոշ մնալ, Ադրբեջանը պղծում է մեր սրբավայրերը, իսկ որոշ գործիչներ ասում են՝ մի՛ վախեցեք, պետք է շարժվել առաջ, շարունակում ենք պայքարել: Ո՞նց եք պայքարում, ինչ գործիքակազմով: Առաջ են շարժվում միայն անցյալը փակելուց կամ վերարժևորելուց հետո: Անցյալը փակված չէ, առանց անցյալ չկա ապագա»,- ընդգծեց պատգամավորը: