Փոխարժեքներ
19 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Հայաստանում փետրվարի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 190 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167421 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:
Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 654494 վերջին մեկ օրում` 2580 նոր թեստավորում:
Փաստացի այս պահին բուժվում է 4855 պացիենտ. մեկ օրում նվազել է 180-ով:
Վերջին տվյալներով՝ ապաքինվել է 158693 անձ, վերջին մեկ օրում՝ 358 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 3096 է:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտի մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 777 է: