|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
2020 թվականին՝ կորոնավիրուսային համաճարակի և պատերազմի պայմաններում, իշխանությունները շարունակել են պետական ապարատում և տեղական ինքնակառավարման մարմիններում 2,5 տարի առաջ արմատավորված ամեն ամիս ճոխ պարգևավճարներ բաժանելու արատավոր պրակտիկան:
AntiFake.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան` Վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ կառույցում 2020 թվականի ընթացքում աշխատակիցներին 441.693.600 ՀՀ դրամի պարգևավճար է հատկացվել, որը համարժեք է շուրջ 920.000 ԱՄՆ դոլարին։
Վարչապետի աշխատակազմին խնդրել էինք տարվա կտրվածքով պարգևավճարների մասին տեղեկությունը տրամադրել նաև ըստ ամիսների՝ հասկանալու համար, թե արդյո՞ք պատերազմի օրերին և դրանից հետո կառույցում պարգևավճարներ հատկացվել են, թե՞ ոչ։ Մինչդեռ մեզ տրամադրվել է ոչ թե հատկացված պարգևավճարների չափն ըստ ամիսների, այլ պարգևատրման տարեկան ֆոնդի բաշխումը 12 ամիսների վրա, ինչից անհնար է հասկանալ, թե ո՞ր ամիսներին և որքա՞ն պարգևավճար է հատկացվել։

Աղբյուր՝ AntiFake.am
