կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-17 09:54
Առանց Կատեգորիա

Զոհրաբ Մնացականյանը 1,5 մլն դրամի պարգեւավճար է ստացել. «Հրապարակ»

Զոհրաբ Մնացականյանը 1,5 մլն դրամի պարգեւավճար է ստացել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը 2020 թվականի հունվար-փետրվար ամիսներին ստացել է 1 մլն 530 հազար դրամ պարգեւավճար՝ յուրաքանչյուր ամիս՝ 765 հազար դրամ։ Այս մասին մեր գրավոր հարցմանն ի պատասխան 30-օրյա ժամկետում պատասխանել են ԱԳՆ-ից։

Մնացականյանի տեղակալներ Շավարշ Քոչարյանը հունվար եւ փետրվար ամիսներին ստացել է 558 հազարական դրամ, Գրիգոր Հովհաննիսյանը՝ 520 հազարական դրամ, Ավետ Ադոնցը 542 հազարական դրամ, Արտակ Ապիտոնյանը հունվարին ստացել է 689 հազար դրամ, իսկ փետրվարին՝ 520 հազար դրամ։

Նախարարն ու իր տեղակալները միասին վերցրած հունվարին ստացել են 3 մլն 75 հազար դրամ, իսկ փետրվարին 2 մլն 907 հազար դրամ պագեւավճար։ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ 2020 թվականի հունվարից մինչեւ մարտի 13-ը ԱԳՆ աշխատակիցները՝ ներառյալ նախարարն ու իր տեղակալները, ստացել են 72 մլն 147 հազար դրամ պարգեւավճար, ԱԳՆ-ում ներկա պահին աշխատում է 295 աշխատակից։

Նախարարությունն ունի 12 ծառայողական մեքենա, որոնց շահագործման համար նշված ժամանակահատվածում  ծախսվել է 815 լիտր «պրեմիում» տեակի, 4460 լիտր «ռեգուլյար» տեսակի բենզին եւ 1270 լիտար դիզելային վառելիք»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։