|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Հայկական կողմը պետք է աշխատի Ադրբեջանի վրա միջազգային ճնշման ուժեղացման եւ կոնսոլիդացման ուղղությամբ: Այս մասին փետրվարի 2-ին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության եւ դրա խորհրդարանական խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
Ընդ որում՝ պատգամավորը խոստովանեց, որ ԵԽԽՎ-ում արդեն հոգնել են ղարաբաղյան խնդրից: «Բանն այն է, որ մարդիկ տեսնում են, որ պատերազմն ավարտվել է, կա ստորագրված փաստաթուղթ: Բայց կա մի երկիր, որը, չնայած այդ ամենին, իրեն ահաբեկչական պետության պես է պահում: Միայն ահաբեկիչն է պատանդներ պահում եւ փորձում այդպիսով իր պայմանները թելադրել, ինչի մասին ես հստակ ասել եմ ԵԽԽՎ-ում ունեցած իմ ելույթի ժամանակ: Կա՛մ Բաքուն վերադարձնում է մեր գերիներին, կա՛մ Ադրբեջանն ահաբեկչական պետություն է հայտարարվում»,- կոչ արեց Մարուքյանը, որը, այնուամենայնիվ, հաջողության չհասավ ԵԽԽՎ-ում: