Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Իրավաբան, դատախազ, «Օբյեկտիվ» հեռուստառադիոյում հաղորդաշարի հեղինակ Նիկոլոզ Մժավանաձեն սոցցանցի իր էջում ահազանգում է Վրաստանում թուրք-ադրբեջանական սանձարձակությունների մասին։ Yerkir.am-ն ստորև ներկայացնում է նրա անդրադարձը.
«Աջարիայի թրքացումից և Գարեջիի օկուպացիայից հետո, Մառնեուլիում ադրբեջանցի ծայրահեղականները ներխուժեցին Մառնեուլիի և Հուջաբի թեմերի տարածք և վիրավորանքներ հասցրեցին հոգևորականներին, ապա Թուրքիայից կառավարվող հանցագործները հարձակվեցին և ֆիզիկական հաշվեհարդար տեսան քրիստոնյաների նկատմամբ Բուքնար քաղաքում, Գուրիա և այսօր կրկին Մառնեուլիում, Նինոոբային (Վրաստանում նշվող Սբ. Նինոյի տոնին - խմբ.) հնագույն քրիստոնեական ամրոցից հանեցին խաչը։
Սա մեծ հակամարտություն առաջացնելու համար է:
Ես կառավարությանը կոչ եմ անում հաղթել մեր երկրի թշնամիներին»:
Տես նաև՝ Գարեջին Վրաստան է, և վայրի Ալիեւի արյունոտ ռեժիմն այստեղ կկոտրի իր վիզը. վրացի դատախազի ահազանգը: