կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-30 15:29
Քաղաքական

Նիկոլ Փաշինյանի նպատակն էր պատերազմի իմիտացիայով հանձնել Շուշին ու ինքը դա արել է. Իշխան Սաղաթելյան. Aysor.am

Նիկոլ Փաշինյանի նպատակն էր պատերազմի իմիտացիայով հանձնել Շուշին ու ինքը դա արել է. Իշխան Սաղաթելյան. Aysor.am

«Մենք գործ ունենք անամոթ, դավաճան մի մարդու հետ, ով ամեն անգամ փորձում է պոպուլիզմի միջոցով ինչ-որ մի բան ասել, հետո արդարացնել, հետո փորձել ժողովրդին մոլորեցնել», - Շուշիի մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղիղ եթերն այսպես է մեկնաբանում ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։

«Ակնհայտ է, որ այդ մարդու գործունեության հետևանքով մենք կորցրեցինք Արցախի 75 տոկոսը, մասնավարապես, նաև Շուշի քաղաքը։ Հիմա իր արդարացումները մեկնաբանելն անիմաստ գործ է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սաղաթելյանը։

 

Իշխան Սաղաթելյանը ադրբեջանցի փախստականների վերադարձը Շուշի անհնար է համարում։

 

«Դա պարզապես անհնար էր, պարզապես Նիկոլ Փաշինյանի նպատակն էր պատերազմի իմիտացիայով հանձնել Շուշին ու ինքը դա արել է, մնացած իր ասածները իր արած դավաճանությունը արդարացնելու համար է։ Ակնհայտ է, որ ինքը հետևողականորեն տարել է մեզ պարտության։ Ամեն ինչ այնքան անտրամաբանական ու ծիծաղելի է. այսինքն՝ ինքը գերադասեց չհամաձայնել փախստականների վերադարձին, բայց գերադասեց կռվի իմիտացիայով հանձնել Շուշի՞ն, ո՞րն է սրա տրամաբանությունը», - նշեց նա։

Դաշնակցական գործչի համար տարօրինակ է, որ Նիկոլ Փաշինյանն, ի վերջո, այդպես էլ չտվեց մեկնաբանություն՝ հիմա Շուշին ադրբեջանակա՞ն, թե՞ հայկական քաղաք է։

«Ինքը պետք է դա ասեր, պետք է հասկանանք նաև, որ ասում էր՝ «Արցախը Հայաստան է և վերջ», ասո՞ւմ է, թե՞ չէ», - հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում