Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Չեմ պատկերացնում, որ մենք կհասնենք այնպիսի օրվա, երբ ՊԵԿ որևէ ղեկավար միանշանակ կասի՝ ՊԵԿ-ում կաշառքի դեպք չկա: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը՝ պատասխանելով հարցին, թե վերջին մեկ ամսվա ընթացքում ԱԱԾ-ն կոռուպցիոն երկու դեպք է բացահայտել ՊԵԿ աշխատակիցների մասնակցությամբ, ՊԵԿ-ի 4 աշխատակից է ձերբակալվել, նոր Հայաստանում հնարավոր չեղա՞վ այս ընթացքում հնարավորինս զերծ մնալ նման երևույթներից:
«Այո, մենք համագործակցում ենք ԱԱԾ-ի հետ, առանձին դեպքերում գործում ենք մեր ներքին անվտանգության վարչության ռեսուրսներով: ԱԱԾ-ն իր գործառույթն է իրականացնում: Ձեր նշած երկու առիթով էլ ես զանգահարել և շնորհակալություն եմ հայտնել ԱԱԾ տնօրենին, որովհետև նրանց աշխատանքով մենք մաքրվում ենք: Ցանկացած օժանդակություն, որ կունենանք այդ պրոցեսում, մենք կողջունենք: Մենք ասում ենք, որ համակարգային կոռուպցիա չկա, բայց կան կաշառակերության առանձին դեպքեր, դրսևորումներ, որոնց դեմ պետք է անաչառ պայքար մղենք և չդադարենք պայքարելուց: Խնդիրն այն չէ՝ ունե՞նք կաշառակերության դեպքեր, թե՞ չունենք, այլ թե՝ ունե՞նք կարողություն դրա դեմ պայքարելու: Կարծում եմ՝ ունենք»,-ընդգծեց Անանյանը:
Անդրադառնալով հարկային եկամուտների 63 միլիարդ դրամի գերակատարմանը, նա նշեց. «Մենք կանխատեսում էինք, որ տարեկան արդյունքներով կունենանք հարկային եկամուտների շուրջ 62 միլիարդ դրամի գերակատարում, դա մենք ապահովեցինք կիսամյակով, բայց դա չի նշանակում, որ հնարավոր է նույն տեմպերով տարին ամփոփենք»: