Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Նրանք, ովքեր այս դավադրության հեղինակներն են, նրանց էլ ձեռնտու է սա․ դա Մեծ Բրիտանիան է, Թուրքիան է, և այս պատերազմի հիմնական նպատակներից մեկն էլ հենց Սյունիքով Նախիջևանը Ադրբեջանին միացնելն էր՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքագետ, գրող, հրապարակախոս Դավիթ Վանյանը՝ մեկնաբանելով Նախիջանը Ադրբեջանին կապող, Հայաստանը շրջանցող և «հաղորդակցական ուղիները ապաշրջափակող» կոչվող ճանապարհի բացման եռակողմ պայմանավորվածությունը։
«Սա մեզ համար շատ վտանգավոր երևույթ է, որովհետև մենք ընդհանրապես դրան պատրաստ չենք, մանավանդ պատերազմից հետո բավական թուլացած, տնտեսական, սոցիալական, հասարակական բոլոր տեսակի կապերը խզվել են, մեր ժողովուրդը ենթարկվել է մի դաժան արհեստական վիժեցման, կարծես թե, կարծես թե փորձում են հային հայից պոկել, հայի մեջ հային վերացնել»,-ասաց նա։
Դավիթ Վանյանը նշեց, որ բացի այն, որ պարտվել ենք, շարունակում ենք պարտվել։
«Այն վիհը, այն անդունդը, որի մեջ գտնվում ենք, աննկարագրելի է, և այստեղից վեր կենալու համար, երևի թե, որոշ ժամանակ կպահանջվի, որովհետև ժողովուրդը ընդհանրապես հոգեբանական կոլապսի մեջ է գտնվում։ Կարծում եմ, դուրս կգա հայ ժողովուրդը այս վիճակից, բայց վտանգավոր է սա։ Որովհետև հասարակությունը երկբևեռված է, ընդ որում, այդ բևեռներից մեկը արհեստածին, օտարածին, այսպես կոչված՝ «նիկոլականությունն» է, որը նույնիսկ գաղափարական հենք արդեն չունի, ուղղակի ենթարկվում է օտարներին։ Մի խոսքով, այսպիսի վիճակի մեջ ենք և որպեսզի կարողանանք դուրս գալ, բոլորս պիտի քայլ անենք մեկս մեկի ընդառաջ, պիտի կարողանանք իրար լսել, բացատրել, հասկացնել, որպեսզի հայ մարդը կարողանա իրեն նորից վերագտնել․ միայն սիրով, միայն համերաշխությամբ»,-ասաց Դավիթ Վանյանը։
Մանրամասն՝ տեսանյութում․