կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-27 11:27
Մշակույթ

Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին. Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ Երևանում

Ժամն է գոտեպնդվելու և ոգեշնչելու մեր հայորդիներին. Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ Երևանում

Երևանի գրականության և արվեստի թանգարանում տեղի ունեցավ օպերային երգիչ Ադամ Բարրոյի մարդասիրական հորդոր-միջոցառումը՝ պատերազմի մասնակից զինվորների մասնակցությամբ։

Ադամ Բարրոն ժամանել է Հայաստան վիրավոր զինվորների կողքին լինելու նպատակով, քանի որ նա գտնում է՝ հիմա տարատեսակ խոսակցությունների ժամանակը չէ, հիմա վիրավոր և հաշմանդամ դարձած հայ զինվորի կողքին գտնվելու ժամանակն է։

«Արտերկրում ապրող ոչ մի Հայ չի կարող անտարբեր լինել տեղի ունեցած պատերազմի և դրա անդառնալի հետևանքների կողքով։ Հաշմանդամ դարձած մեր քաջարի զինվորների մասին պատմող տեսանյութերը դիտելով՝ որոշեցի, որ անհատական մոտեցում պետք է ցուցաբերվի և ֆինանսական օգնություն տրամադրվի այն զինվորներին, որոնց պայքարի արդյունքում մենք բոլորս այսօր ապրում ենք։ Նախաձեռնեցի համերգային երեկո, որին ներկա են պատերազմի մասնակից զինվորներ, մշակութային գործիչներ և հոգեբան Իրինա Ծատուրյանն,ով կծանոթանա զինվորների հետ հետագայւոմ հոգեբանական աջակցություն ցուցաբերելու համար։ Նա կօգնի նրանց հաղթահարել պատերազմում տեսածի հետևանքները», - նշում է Ադամ Բարրոն և հավելում, որ լրագրողները մեծ աշխատանք են տանում՝ պատրաստելով բազմաոճ նյութեր զինվորների մասին, բայց այդ ամենը միայն բավական չէ, հարկավոր է անդրադառնալ բոլորին անխտիր, քանի որ պատերազմի մասնակիցները իսկապես արժանի են յուրաքանչյուրիս ուշադրությանը։ 

Կոմիտասի ձայնի ներքո թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը ուղեկցեց ներկաներին սրահով, որից հետո Ադամ Բարրոն հանդես եկավ 5 կատարումով։Միջոցառմանը իր կատարումներով ողջունեց նաև սիրված երգիչ Ռուբեն Հախվերդյանը, իսկ համերգի ավարտին Ադամ Բարրոն զինվորներին դրամական աջակցություն ցուցաբերեց։ 

Խոնարհվում ենք մեր ընկած Հերոս Արծիվների առաջ, այսօր Ձեր և նահատակված Մեր Հերոսների շնորհիվ է, որ մենք կանգուն ենք հայրենի հողում՝ նշեց նա: