կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-26 13:32
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Բայրաքթարների» նկատմամբ մեր ԶՈՒ կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք և շարունակվեց բանակը շոուի վերածելու գործողությունը․ Դավիթ Զաքարյան

Դավիթ Տոնոյանինը հարցազրույց էր ոչնչի մասին՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։

Նա նշեց, որ պաշտպանության նախկին նախարարի հարցազրույցը բոլորովին այլ բաների մասին պետք է լիներ, մինչդեռ ոչ մի կարևոր բան ինքը չտեսավ։

«Ինքնապաշտպանական բնույթի հայտարարություններ անելը հիմա շատ մոդայիկ է դարձել իշխանության ներկայացուցիչների համար։ Հիմա կտեսնեք՝ Նիկոլն էլ, երբ անցնի պատմության գիրկը, սկսելու է անցյալի հետ կապված ինքնապաշտպանական տարբեր տեսակի հայտարարություններ անել»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Հստակեցրեց, որ նկատի ունի Փաշինյանի դեմ դատական պրոցեսը, որում չի պատկերացնում, թե ովքեր են լինելու պաշտպանները, բայց վստահ է, որ ինքնապաշտպանությունը մարդու այդ տեսակի մոտ զարգացած է։

«Եթե մարդ ստախոս է իր էությամբ, բնականաբար, նա պատրաստ է ինքնապաշտպանական ամենատարբեր անհեթեթություններ ասելու։ Սա իրենց գործելաոճն է, բայց դա չի փրկում ո՛չ մեր երկիրը, ո՛չ մեր պաշտպանական համակարգը և ո՛չ էլ մեզ դուրս է բերում այն բոլոր պրոբլեմներից, որոնց մեջ մենք այսօր գտնվում ենք»,-ասաց Արտակ Զաքարյանը։

ՊՆ նախկին փոխնախարարը Դավիթ Տոնոյանի հարցազրույցում կուզենար լսել իր համար առանցքային մի քանի հարցերի պատասխաններ, որոնք վերաբերեին պաշտպանական քաղաքականության այն սխալներին, որոնք արվել են 2 և ավելի տարի, այն հայտարարություններին, որոնք արվել և բանակցային պրոցեսում դարձել են պատերազմի հրահրման պատճառներից, այն խնդիրներին, որոնք բաց են մնացել և Ադրբեջանի կողմից ռազմական բալանսի խախտմանը 2020 թ-ի փետրվար ամսից սկսած, որոնց վրա պատշաճ ուշադրություն չի դարձրել ՀՀ պաշտպանության համակարգը։

«Դավիթ Տոնոյանը խոսում է իրավական խնդիրների մասին, որոնք իրեն որպես ՊՆ հնարավորություն չեն տվել պատերազմի ընթացքում վարչապետ-Պաշտպանության նախարարություն-Գլխավոր շտաբ եռանկյունու մեջ դերակատարություն ունենալ, բայց սրա մասին հաստատ կրթության նախարարը կամ «Հայրենիք» կուսակցությունը չէր, որ պետք է պատասխան տար, սրա մասին ասելը նշանակում է ուղիղ մեղադրանք նաև վարչապետին, որովհետև գերագույն հրամանատարի և Անվտանգության խորհրդի խնդիրն է գտնել այն ամենաէֆեկտիվ լուծումները, որոնք պատերազմական իրավիճակում այդպիսի նշանակության հարցեր կառաջացնեին»,-ասաց Արտակ Զաքարյանը։

Նա վստահ է, որ պատերազմի ընթացքում գերագույն դիլետանտ հրամանատարի ուղիղ խառնվելու և քաղաքական ուղղորդումների պատճառով հասանք պարտության։

«Ես վստահ եմ, որ մեր բանակը իր խնդիրը լավագույնս կարող էր լուծել և իր առավելագույն ջանքերն է ներդրել նաև այս պատերազմում։ Մեր բանակը 26 տարի շարունակ մեզ պաշտպանել է՝ ապահովելով անվտանգության գոտին, 26 տարի շարունակ պաշտպանական համակարգին մեծ ուշադրություն է դարձվել»,-ասաց նա։

Արտակ Զաքարյանը նշեց, որ բանակի սպառազինության արդիականացման խնդիրը 5 տարին մեկ զինված ուժերի առջև դրված է՝ կախված հակառակորդի սպառազինությունից․ «Թշնամու զենքերը չեզոքացնող տեխնիկան մեր բանակը յուրացնում էր, մենք ունեինք, և Ադրբեջանը տարիներ շարունակ չի կարողացել հասնել տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսի խախտման»։

Նա վստահ է, որ տարածաշրջանում ռազմաքաղաքական բալանսը խախտվեց, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ում հայտնվեցին «Բայրաքթարները», որոնց նկատմամբ մեր ԶՈՒ կողմից չեղավ պատշաճ վերաբերմունք և շարունակվեց բանակը շոուի վերածելու գործողությունները, գումարներն ուղղվեցին բոլորովին ոչ նպատականային ծախսեր իրականացնելուն։

Մանրամասն՝ տեսանյութում․