|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Համացանցում տարածվել է տեսանյութ Մառնեուլ վրացական քաղաքից, որում, ըստ հայ վարորդների, տեղի ադրբեջանցիները հարձակվել են 30 հայկական բեռնատարների վրա:
Այս միջադեպի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել:
«... Վրացական Քվեմո Պոնիչալա գյուղի տարածքում անհայտ անձինք քարեր են նետել հայկական բեռնատարների ուղղությամբ, կոտրել որոշ բեռնատարների դիմապակին և կողային ապակիները և դիմել փախուստի դեպքի վայրց:
Հետո բեռնատարները պարեկային ոստիկանության ուղեկցությամբ հասել են վրաց-հայկական սահման և հատեցին այն:
Այս կապակցությամբ Վրաստանի ՆԳՆ-ն քրեական գործ է հարուցել:
Վրաստանում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի համապատասխան մարմինների հետ, միևնույն ժամանակ ակտիվորեն աշխատում է հանցագործներին օրենքի շրջանակներում պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որպեսզի կանխվի նման դեպքերի կրկնությունը», – հայտարարել է դեսպանատունը։