կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-14 20:51
Իրավական

Ավանում դեղատան վրա հարձակման դեպքի առթիվ քրեական գործ է հրուցվել. ՔԿ

Ավանում դեղատան վրա հարձակման դեպքի առթիվ քրեական գործ է հրուցվել. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում բացահայտվել է Ավանում դեղատան աշխատակցի նկատմամբ կատարված ավազակային հարձակումը։ Այս մասին  հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:

 «2018թ-ի հոկտեմբերի 13-ին ահազանգ էր ստացվել առ այն, որ ժամը 16:20-ի սահմաններում զինված անձը մուտք է գործել Երևան քաղաքի Ավան վարչական շրջանում գործող դեղատուն, որտեղ դեղագործի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով պահանջել է գումար։ Հափշտակելով 15.100 ՀՀ դրամ կանխիկ գումար՝ զինված անձը դիմել է փախուստի:

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով, մշակվել քննչական պլան։

Ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են կատարված ավազակային հարձակման դեպքի մի շարք էական նշանակություն ունեցող հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևանի բնակիչ է՝ ծնված 1997 թ.։ Վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին։ Կասկածյալը ձերբակալվել է: