կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-05 13:39
Տարածաշրջան

Վրաստանում քրեական գործ է հարուցվել վրացիների և ադրբեջանցիների միջև ատելություն հրահրելու համար

Վրաստանում քրեական գործ է հարուցվել վրացիների և ադրբեջանցիների միջև ատելություն հրահրելու համար

Վրաստանում, հունիսի 3-ին երկրի ԱԱԾ-ում հարցաքննվել է «Ուժը միասնության մեջ է»  շարժման առաջնորդ Դավիթ Կացարավան:

Նրա հարցաքննությունը կապված էր հունիսի 4-ի պլանավորված երթով` դեպի Դավիթ Գարեջի համալիր:

Հարցաքննությունն ընթանում էր ռասայական խտրականության դեպքերի հետաքննության շրջանակներում:

Ըստ երկրի ԱԱԾ-ի՝ Վրաստանում կան մարդկանց խմբեր, որոնք փորձում են բախում ստեղծել էթնիկ վրացիների և ադրբեջանցիների միջև Քվեմո Քարթլիի և Կախեթիի շրջաններում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանի ծառայությունը հայտարարել էր, որ Վրաստանի մի խումբ քաղաքացիներ մտադիր են «խախտել ադրբեջանա-վրացական սահմանը Դավիթ Գարեջիի պատմամշակութային արգելոցի տարածք գնալու համար և կատարել սադրիչ բնույթի գործողություններ»:

Հիշեցնենք, որ Վրաստանում մի շարք հասարակական կազմակերպություններ բողոքում են երկրի իշխանություններից ադրբեջանցիների կողմից Դավիթ Գարեջիի համալիրի բռնազավթման պայմաններում անգործության մեջ, իսկ ադրբեջանական գազից կախում ունեցող վրացական իշխանությունները լուռ հետևում են վրացական մշակույթի գոհարներից մեկի ադրբեջանականացմանը, քանզի ադրբեջանցիներն արդեն սկսել են այտեղից վերացնել վրացական հետքերը՝ հայտարարելով, որ այն աղվանական մշակույթի կոթող է։