կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-31 17:58
Իրավական

Թաղավարդում գյուղատնտեսական աշխատանքաներ կատարող բնակիչների վրա ադրբեջանցիների կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

Թաղավարդում գյուղատնտեսական աշխատանքաներ կատարող բնակիչների վրա ադրբեջանցիների կրակելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ է ընդունվել 2022թ մարտի 9-ին ժամը 12:30-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների կողմից ազգային ատելության շարժառիթով, Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղի վարչական տարածքում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Արսեն Խաչատրյանին և Արմեն Հակոբջանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, հրաձգային զինատեսակներից կրակոցներ արձակելու դեպքի առթիվ՝ ԱՀ քրեական օրենսգրքի 33-103-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 14-րդ կետերով հարուցված քրեական գործը։
 
Նախաքննությունը շարունակվում է։