Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը Բաքու կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Իրանն ուրախ է «բարեկամական ու եղբայրական Ադրբեջանի կողմից տարածքները ազատագրելու և դրանք ադրբեջանական ժողովրդի վերահսկողության տակ փոխանցելու համար». հաղորդում է IRNA-ն:
Զարիֆը մտադիր է Բաքվում քննարկել անվտանգության խնդիրներ Արցախում հրադադարի մասին հայտարարությունը ստորագրելուց հետո: Հիշեցնենք, որ Սիրիայից ահաբեկչական վարձկանները շարունակում են գտնվել Ադրբեջանում և Արցախի օկուպացված տարածքներում, որոնք սպառնում են Իրանի անվտանգությանը, սակայն Ադրբեջանը չի պատրաստվում ահաբեկչական տարրերին դուրս հանել բռնազավթված հայկական հողերից:
Նշենք, որ Իրանը մշտապես կողմ է արտահայտվել, այսպես կոչված, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»։ Իրանն ու Ադրբեջանն ունեն որոշակի հարցեր՝ և՛ տնտեսական, և՛ քաղաքական։ Իրանի հյուսիսում կա բազմամիլիոնանոց ադրբեջանական համայնք (իրանական ծագում ունեցող թյուրքախոս ժողովուրդ, որոնք պատմական Ադրբեջան–Ատրպատականի բնակչությունն են և իրենց համարում են ադրբեջանցիներ), որտեղ Թուրքիան և Ադրբեջանը լուրջ քարոզչություն են իրականացնում՝ Իրանին ճնշելու համար։ Մասնավորապես՝ իրանական ադրբեջանցիների շրջանում Իրանից անջատվելու և «մայր Ադրբեջանին» միանալու քարոզ է իրականացվում. նմանատիպ արտահայտություն էր արել Թուրքիայի նախագահ Էրդողանը դեկտեմբերի 10-ին Բաքվում՝ հայտարարելով, որ «Արաքսը բաժանել է հայրենիքը երկու մասի»։ Այս հայտարարությունը կոշտ արձագանք ստացավ Զարիֆի կողմից, որից հետո Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Չավուշօղլուն հայտարարեց, որ Էրդողանը դա նկատի չէր ունեցել։
Բացի այդ՝ 2018 թ. ի վեր ՀՀ–Իրան հարաբերություններում որոշակի անկում է նկատվել. դա պայմանավորված է ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի՝ Իրանը ավտորիտար պետություն անվանելով և Իրանի գլխավոր թշնամի Իսրայելում ՀՀ դեսպանատուն բացմամբ (որի կարիքը, ինչպիսին ակնկալվում էր, չկար)։
Ադրբեջանից հետո Զարիֆը մտադիր է այցելել Հայաստան, Ռուսաստան, Վրաստան և Թուրքիա: