Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրանի ապագա գործողություններն ամբողջովին տեղավորվում են Միջուկային համապարփակ համաձայնագրի շրջանակում, եւ Թեհրանը չի պատրաստվում դուրս գալ համաձայնագրից: Այս մասին երեկ՝ ուշ երեկոյան, Մոսկվայում հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Իրանի գործողություններն ամբողջովին տեղավորվում են համաձայնագրի շրջանակում: Սա համաձայնագրի մյուս կողմերին հնարավորություն է ընձեռում անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու, այլ ոչ թե պարզապես հանդես գալու հայտարարությամբ»,- ասել է նա՝ հավելելով, որ համաձայնագրի 26-րդ եւ 36-րդ կետերն Իրանին եւ մյուս երկրներին հնարավորություն են տալիս մասամբ կամ ամբողջովին չկատարելու ստանձնած պարտավորությունները, եթե մյուս կողմը չի կատարում իր պարտավորությունները:
Իրանի ԱԳՆ ղեկավարը, անդրադառնալով վերջին մեկ տարվա ընթացքում Միջուկային համապարփակ համաձայնագրի հետ կապված` ԱՄՆ գործողություններին, նշել է, որ դրանք ակնհայտորեն վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը ցանկանում է կասեցնել համաձայնագրի իրագործումը:
«Այս ընթացքում Իրանի Իսլամական Հանրապետությունը, գիտակցելով ԱՄՆ-ի այս քաղաքականությունը, ցուցաբերել է զսպվածություն եւ ռազմավարական համբերատարություն: Ցավոք, ԵՄ-ն եւ միջազգային հանրության մյուս անդամները չկարողացան դիմակայել ԱՄՆ ճնշումներին, եւ Իրանը հարմար նկատեց ժամանակավորապես դադարեցնել Միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների որոշ մասի իրագործումը»,- ասել է Զարիֆը:
Ինչ վերաբերում է Մոսկվա կատարած այցի նպատակներին` Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ անդրադառնալու են հենց այդ թեմաներին եւ քննարկելու են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային եւ միջազգային իրադարձություններին վերաբերող հարցեր: