|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Կիևի Մարիինսկի այգում բախումներ են տեղի ունեցել Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի կողմնակիցների և իրավապահների միջև. հայտնում է Украинская правда-ն:
Իրավապահներն առավոտյան 6:00-ին փորձել են գրոհել վրանային ճամբարը` Սահակաշվիլիին գտնելու համար, սակայն ստիպված են եղել հետ քաշվել: Սահակաշվիլիի կողմնակիցների շրջանում կան տուժածներ:
Նշենք, որ Սահակաշվիլիի կողմնակիցները պահանջում են երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոյի իմպիչմենտը:
Երեկ ոստիկանությունը խուզարկություն էր անցկացրել նրա տանը, Սահակաշվիլին բարձրացել էր 8-հարկանի շենքի տանիքը և սպառնում էր ցած նետվել, եթե նրան մոտենան: Նրան հաջողվել էր ձերբակալել, սակայն ավելի ուշ նրա կողմնակիցները ազատել էին նրան ոստիկանների ձեռքից: Սահակաշվիլիին մեղադրել են իշխանափոխության փորձի մեջ:



