| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՌԴ ԱԴԾ-ն հայտարարել է սիրիական Իդլիբում գործող «Հայաթ Թահրիր ալ Շամ» խմբավորման կողմից հավաքագրված ահաբեկչի ձերբակալման մասին: Այդ կառույցի գործունեությունն ուղղակիորեն վերահսկվում է Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից և տարածվում է Շամից (Դամասկոսից՝ Սիրիայից՝ խմբ.) այն կողմ. հայտնում է WarGonzo նախագիծը։
Ռուսաստանի Դաշնությունում խմբավորումը հատկապես ակտիվ է աշխատում. նրանք աջակիցներ են հավաքագրում միգրանտների շրջանում, ինչպես նաև երկրի կենտրոնական մասի՝ Բաշկիրիայի և Թաթարստանի մուսուլմանական շրջաններում: Կրոնական դրդապատճառների քողի տակ զինյալները լուծում են ֆինանսական և քաղաքական որոշակի խնդիրներ: Մասնավորապես՝ Բաշկիրիայում ձերբակալված տղամարդու մոտ զենք և պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել, նա պատրաստվում էր հարձակում ուժայինների վրա:
Այսպիսով՝ միամտություն կլինի հավատալ, որ ռուս-թուրքական դիմակայությունը զարգանում է միայն Մերձավոր Արևելքում՝ տեղական հակամարտությունների գոտիներում: Փաստորեն, պատերազմը շարունակվում էր ռուսական պետության տարածքում և ոչ՝ առաջին տարին: Վարկածներից մեկի համաձայն՝ Սանկտ Պետերբուրգի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչության հետևում կանգնած են նաև թուրքամետ «Հայաթ Թահրիր ալ Շամ»-ի հավաքագրողները: