կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-29 15:00
Աշխարհ

Բաշկիրիայում դիմակավոր անձինք կրակել են 7 հայի վրա

Բաշկիրիայում դիմակավոր անձինք կրակել են 7 հայի վրա

Հոկտեմբերի 29-ին քրեական դրամա է տեղի ունեցել ՌԴ Բաշկիրիայի Ինքնավար Հանրապետության Սալավաթ քաղաքում. հայտնում է  Lifenews-ը:

Դիմակավոր մարդկանց մի խումբ մոտեցել է Հյուսիսային փողոցում գտնվող ավտոսպասարկման կետին և կրակ բացել 7 մարդու վրա: Նրանց  զոհը տեղացի գործարարներից մեկն է` իր ընկերների հետ: Տուժածներն են` Ա. Ոսկանյանը, Տ. Ոսկանյանը, Ս. Գրիգորյանը, Մ. Մալոմյանը, Ա. Ավետյանը,  Ա. Ակուլյանը: Բոլորը հիվանդանոցում են՝ ծանր վիճակում, վերջին 3-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:

Վերջին տվյալների համաձայն` տուժողներից մեկը` Ա. Սարգսյանը, որին պատկանում է ավտոսպասարկման կետը, Սալավաթի հիվանդանոցում մահացել է:

LifeNews-ը պարզել է կատարվածի որոշ հանգամանքներ: Պարզվում է` կրակոցներին նախորդել է ճանապարհային կոնֆլիկտը, որը ծագել է տեղի ունեցած միջադեպից մի քանի ժամ առաջ: Մինչեւ կրակոցները տուժածները ռեստորանում  տոնի են ներկա եղել:  Այդ ժամանակ նրանցից մեկին զանգել է ծանոթը և խնդրել օգնել՝ մեքենայով ընկել էր ձորը` ռեստորանից ոչ հեռու: Ըստ աղբյուրի` մեքենան դուրս քաշելիս նրանց մոտեցել են երեք հոգի ու սկսել նկարահանել հեռախոսով, արդյունքում՝ կռիվ է սկսվելց, անծանոթներից մեկը հանել է տրավմատիկ ատրճանակն ու մի քանի անգամ կրակլ տղամարդու դեմքին:

Նախնական տեղեկությունների համաձայն`անծանոթները թաքնվել են, տուժածին բուժկետ են հասցրել, իսկ յոթ հոգանոց խումբը վերադարձել է վիրավորվածին պատկանող ավտոսպասարկման կետ`կատարվածը քննարկելու: Այդ ժամանակ  էլ  դիմակավոր մարդիկ հանկարծ ներխուժել են տարածք և կրակ բացել: