| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը փորձել է ահաբեկչություն կազմակերպել ՌԴ Խանտի-Մանսիյսկի ավտոնոմ շրջանի Պիտ-Յախ քաղաքում. Այդ մասին հայտնում է ՌԴ քննչական կոմիտեն. հայտնում է Газета.ру-ն:
ՌԴ իրավապահները ձերբակալել են ահաբեկչությունն իրականացնել փորձող 2 անձի՝ Ռիզվան Աղաշիրինովիև Աբդուլլա Մագոմեդալիևի ,հանցավոր խմբի մյուս անդամները հետախուզման մեջ են:
«Քննության ընթացքում պարզվել է, որ ահաբեկչական գործողություն իրականացնելու հանձնարարություն է տվել մի անձ, որն իսլամական ծայրահեղական հայացքներ ունի և թաքնվում է Թուրքիայի տարածքում։ Բացի այդ, օպերատիվ տեղեկությունների համաձայն, այդ հանցագործության կազմակերպիչն ու մեղադրյալները, որոնք թաքնվում են քննությունից, «Իսլամական պետության» շարքերից են »,- ասել են գերատեսչությունից։