Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Տղամարդկանց շախմատի Հայաստանի չեմպիոն Սամվել Տեր-Սահակյանը կրկին մասնակցել է ամեն շաբաթ անցկացվող կայծակնային շախմատի Titled Tuesday Blitz մրցաշարին:
Այս անգամ մեր գրոսմայստերը 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և զբաղեցրել 16-րդ տեղը 741 մասնակիցների մեջ: Նա ավելի բարձր դիրք կգրավեր, եթե 9-րդ տուրում անսպասելի չպարտվեր ուկրաինացի Անտոն Կորոբովին: Մրցաշարի հաղթող է ճանաչվել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովը, որը 1,5 միավոր ավելին էր վաստակել:
Հիշեցնենք, որ Սամվել Տեր-Սահակյանն անցած շաբաթում կայացած նույն մրցաշարում 7 միավորով զբաղեցրել էր 77-րդ տեղը: