|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Երեւանում անցկացված` Հայաստանի արագ շախմատի 16-րդ առաջնությունում երկրի 2014 թ. չեմպիոնի կոչումը նվաճեց գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը, ով 8 հնարավորից վաստակեց 7 միավոր. տեղեկացնում է armchess.am-ը:
Հաղթողից մեկ միավորով ետ մնացին գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը: Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալը շնորհվեց Անդրիասյանին, բրոնզը` Հովհաննիսյանին:
Մրցաշարին մասնակցում էր 50 շախմատիստ: