|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի կանանց 73-րդ առաջնության 8-րդ տուրը: Մարիա Կուրսովան սպիտակներով հաղթեց Աննա Սարգսյանին եւ եզրափակիչից առաջ ժամկետից շուտ նվաճեց չեմպիոնական տիտղոսը:
8-րդ տուրի արդյունքները` Մարիա Կուրսովա-Աննա Սարգսյան՝ 1:0, Մարիա Գեւորգյան-Լիլիթ Գալոյան՝ 1:0, Մարիամ Մկրտչյան-Սիրանուշ Ղուկասյան՝ 0:1, Նարե Առաքելյան-Սուսաննա Գաբոյան՝ 0:1, Աննա Խաչատրյան-Սոնա Ասատրյան՝ ոչ-ոքի:
Մրցաշարային աղյուսակ. Կուրսովա՝ 7 միավոր, Ղուկասյան, Սարգսյան՝ 5-ական, Գեւորգյան, Գալոյան՝ 4.5-ական, Գաբոյան, Առաքելյան՝ 3.5-ական, Մկրտչյան՝ 3, Ասատրյան, Խաչատրյան՝ 2-ական:
Վերջին՝ 9-րդ տուրում միմյանց հետ կխաղան Գալոյան-Կուրսովա, Սարգսյան-Առաքելյան, Ղուկասյան-Խաչատրյան, Գաբոյան-Մկրտչյան, Ասատրյան-Գեւորգյան զույգերը: