Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ալաթուման գյուղից 15-ամյա Ռուդիկ Մակարյանը շախմատի պատանիների աշխարհի առաջնությունում գրավել է առաջին տեղը. հայտնում է http://jnews.ge-ն:
Շախմատի աշխարհի առաջնությունը 14, 15, 16 տարեկան երեխաների շրջանում անցկացվեց հոկտեմբերի 2-ից 12-ը՝ Հնդկաստանի Մումբայ քաղաքում: Աշխարհի առաջնությանը մասնակցում էին 60 երկրների շուրջ 600 շախմատիստներ: Ռուդիկ Մակարյանը հանդես է եկել Ռուսաստանի հավաքականի կազմում և լավագույն արդյունքն է ցուցաբերել 16 տարեկան պատանիների միջև:
Ռուդիկ Մակարյանը ծնվել է 2004 թվականի հուլիսի 30-ին, Ալաթուման գյուղում: Առաջին անգամ նրան սովորեցրել է շախմատ պապը՝ 3 տարեկան հասակում: 2012-ին ընտանիքը բնակություն էր հաստատել Մոսկվայում: Մոսկվայում նա սկսել էր հաճախել շախմատի խմբակ: Մեկ տարի անց նա արդեն ուներ 1-ին հորիզոնականը և հաղթում էր տարբեր մրցաշարերում: Այդ թվում՝ 2017, 2018 և 2019 թվականներին նա եղել է Մոսկվայի չեմպիոն, 2018-ին բլիցի Ռուսաստանի չեմպիոն, 2019-ին` Ռուսաստանի չեմպիոն դասական շախմատում՝ մինչև 17 տարեկանների միջև:
Հոկտեմբեր 28-ից նոյեմբերի 6-ը Ռուդիկը պատանիների շրջանում կներկայացնի Ռուսաստանը Թուրքիայում անցկացվող Համաշխարհային օլիմպիական խաղերում: Ռուդիկն ունի նաև միջազգային վարպետի կոչում: