Երեկ Ստեփանակերտի շախմատի տանն ավարտվել է ԼՂՀ տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչ փուլը, որին մասնակցում էին 12 շախմատիստներ:
Շրջանաձեւ մրցակարգով անցկացված առաջնության հաղթող է ճանաչվել Հովիկ Հայրապետյանը (Ստեփանակերտ), ով 11 հնարավորից վաստակել է 9.5 միավոր: Երկրորդ տեղը զբաղեցրել է Առնոլդ Մինասյանը (ԼՂՀ պաշտպանության բանակ)` 9 միավորով, իսկ երրորդ տեղը` Էդիկ Ղուկասյանը (Ստեփանակերտ)` 7 միավորով:
Մրցանակային տեղեր գրաված շախմատիստները կառավարությանն առընթեր սպորտի պետական կոմիտեի կողմից պարգեւատրվել են պատվոգրերով եւ դրամական պարգեւով: