|
Փոխարժեքներ
16 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.94 |
| EUR | ⚊ | € 446.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.8801 |
| GBP | ⚊ | £ 513.28 |
| GEL | ⚊ | ₾ 140.43 |
Վատիկանը Հայոց ցեղասպանությանը վերաբերող իր արխիվային փաստաթղթերը հրատարակելու է առանձին հատորով:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Vatan թերթը, Վատիկանի արխիվների պատասխանատու մոնսենյոր Սերջիո Պագանին հայտնել է, որ փաստաթղթերից մեկում նշվում է, որ 1896 թվականին Հռոմի պապ Լեո 13-ը սուլթան Աբդուլ Համիդին կոչ է արել գթասրտություն ցուցաբերել և դադարեցնել հայերի կոտորածները։
Թուրքական թերթն այնուհետեւ մեջբերում է այդ ժամանակ թուրք զինվորականների իրականացրած վայրագություններից զարհուրելի դրվագներ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ, տեղեկացնելով, որ Վատիկանը պատրաստվում է բացել գաղտնի արխիվները, որոնցում բացառիկ փաստաթղթեր կան նաեւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ, մոնսենյոր Պագանին ասել էր. «Այդ փաստաթղթերն անհավանական են ու սահմռկեցուցիչ, թուրք զինվորները դաժան են, անխիղճ եւ անմարդկային»: